«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի խաղում հաղթեց «Բետիսին»՝ 2:1։
Հանդիպման 76-րդ րոպեին կատալոնացիների կազմում հաշիվը բացեց Անսու Ֆատին։ Տանտերերը երեք րոպե անց հավասարեցրին հաշիվը։ Գոլը խփեց Մարկ Բարտրան։ Հանդիպման 90+4-րդ րոպեին հյուրերին հաղթանակ բերեց «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան։