«Պորտուն» 94-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեց «Բենֆիկային» և հռչակվեց Պորտուգալիայի չեմպիոն (VIDEO)

«Պորտուն» Պորտուգալիայի առաջնության 33-րդ տուրում արտագնա խաղում հաղթեց «Բենֆիկային»՝ 1:0: Հանդիպման 90+4-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել պաշտպան Զայդու Սանուսին։

Պորտուգալիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Պորտուն» ապահովեց իր 30-րդ չեմպիոնությունը։ Սերխիու Կոնսեյսաոյի թիմը մոտակա մրցակից «Սպորտինգից» գերազանցում է ինը միավորով: