«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի36-րդ տուրի շրջանակում պարտվեց «Բրայթոնին» (0:4):
Խաղացված 37 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում է։ Կարմիր սատանաները վաստակել են 58 միավոր։ Աղյուսակում չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Լոնդոնի «Արսենալը» 34 տուրից հետո ունի 63 միավոր։ «Կարմիր սատանաները» մաթեմատիկական շանսեր չունեն «զինագործներին» հասնելու համար և, համապատասխանաբար, չեն մասնակցի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 2019/2020 մրցաշրջանից հետո առաջին անգամ չի խաղա Չեմպիոնների լիգայում։