«Չելսին» երբեմն խաղում էր այնպես, ասես հաղթելու փոխարեն պարտվում էր 0-2 հաշվով». Տուխելը՝ «Վուլվզի» հետ ոչ ոքիի մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ամփոփել է Պրեմիեր լիգայի «Վուլվերհեմփթոնի» հետ խաղը (2:2).

«Երկու խաղակեսերն էլ լավ սկսեցինք 3-5-2 դասավորությամբ: Մենք գիտեինք ռիսկերը և գիտեինք, որ պետք է կարգապահ լինենք: Առաջին խաղակեսում մեծ մասում այդպես էր, միայն որոշ իրավիճակներում մենք չափից շատ ռիսկի էինք դիմում, ինչի պատճառով մեր դարպասին վտանգավոր պահեր ունեցանք։

Ընդմիջմանը ես հիշեցրեցի խաղացողներին, որ հավատարիմ մնան ծրագրին: Մենք 2-0 հաշվով առաջ էինք և նորից սկսեցինք չափազանց շատ ռիսկի դիմել: Կարծես հակառակորդին հրավիրում էինք հակագրոհի ու լավ հնարավորություններ ստեղծելու։ Եվ հենց որ սկսում ես այդպես խաղալ, կորցնում ես վստահությունը քո հանդեպ ու թույլ տալիս հակառակորդին հասկանալ, որ ամեն ինչ չէ, որ կորած է։

Մենք դադարեցինք վտանգավոր իրավիճակներ ստեղծել, չկարողացանք փոխանցումներ կատարել, սխալներ թույլ տվեցինք դրիբլինգի ժամանակ։ Ինչ-որ պահի մենք սկսեցինք խաղալ այնպես, կարծես պարտվում ենք 0-2 հաշվով, այլ ոչ թե հաղթում: Մենք փորձեցինք փոխել խաղի կառուցվածքը, և ես վստահ չեմ, որ դա ճիշտ որոշում էր, մենք ստիպված կլինենք վերանայել հանդիպումը։

Լուկակուն լավ խաղաց, բայց հաստատ առանձին խաղացողներին քննարկելու ժամանակը չէ: Մենք միավորներ կորցրինք»,- ասել է Տուխելը: