Ալվեսը ասել է, թե որոնք են «Բարսելոնայի» վերջին տարիների ֆինանսական խնդիրների և ճգնաժամերի հիմնական պատճառները

«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը իր կարծիքն է հայտնել կատալոնական ակումբի ֆինանսական և մարզական խնդիրների պատճառների վերաբերյալ։

  • Իմ կարծիքով, խնդիրն այն է, որ «Բարսելոնան» շարժվեց նույն հունով, ինչ բոլորը: Ֆուտբոլը փոխվում է, և ակումբը սխալվեց՝ փորձելով հետևել ֆուտբոլային նորաձևությանը։ Բայց եթե ունես հստակ փիլիսոփայություն, կարիք չկա հարմարվել ընդհանուր միտումներին։ «Բարսան» ունի ակադեմիա, որի ռեսուրսներով կարող ես թիմ կառուցել և զարգացնել, սա է ակումբի գլխավոր ներուժը,- ասել է բրազիլացին Marca պարբերականին տված հարցազրույցում։

38-ամյա պաշտպանը նաև հավելել է, որ ֆուտբոլը փոխվում է, և «Բարսան» փորձում է գնել և վաճառել ինչպես մյուսները, սակայն դա «Բարսայի» ոճը չէ։