«Ուոտֆորդը» կրկին դուրս մնաց Պրեմիեր լիգայից

Այսօր՝ «Ուոտֆորդը» Անգլիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակում արտագնա խաղում նվազագույն հաշվով  պարտվելով «Քրիստալ Փելասին»՝ կորցրեց մաթեմատիկական բոլոր հնարավորթյունները՝ Պրեմիեր լիգայում մնալում։

Հանդիպման միակ գոլը խփեց տան տերերի կոտդիվուարցի հարձակվող Վիլֆրիդ Զահան՝ 31-րդ րոպեին հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Այսպիսով, «Ուոտֆորդը» վերջին երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ դուրս մնաց Պրեմիեր լիգայից։

Հիշեցնենք, որ ընթացիկ  մրցաշրջանում «Ուոտֆորդը» մարզել են երեք տարբեր մարզիչներ՝ Խավիեր Մունյոսը, Կլաուդիո Ռանիերին և Ռոյ Հոջսոնը, վերջինս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։