«Չելսին» բաց թողեց հաղթանակը՝ ունենալով երկու գոլի առավելություն (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակներում «Չելսին» ընդունել էր «Վուլվերհեմփթոնին»։ Խաղն ավարտվեց 2:2 հաշվով։

Հաշիվը բացվեց երկրորդ կեսում։ 56-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Երեք րոպե անց Լուկակուն դուբլի հեղինակ դարձավ։

79-րդ րոպեին մեկ գնդակ խփեց հարձակվող Ֆրանսիսկո Տրինկանը։ Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը հավասարեցրեց պաշտպան Քոնոր Քոադին։

35 տուրից հետո «Չելսին» երրորդ տեղում է՝ վաստակած  67 միավորով։ «Վուլվերհեմփթոնը» 50 միավորով 8-րդն է։