«Գրանադան» երկրորդ անգամ պատմության մեջ ու կրկին «Մալյորկայի» հարկի տակ վեց գոլ խփեց

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի խաղում «Մալյորկան» սեփական հարկի տակ ջախջախիչ պարտություն կրեց «Գրանադայից» 6:2 հաշվով։

Պատմության մեջ երկրորդ անգամ «Գրանդան» 6+ գոլ պփեց Լա Լիգայի շրջանակներում կայացած արտագնա խաղում: Ի դեպ, մինչ այս նման բան տեղի էր ունեցել հեռավոր 1969 թվականին ու կրկին «Մալյորկայի» հարկի տակ (6:4):

«Գրանադան» 35 խաղից 34 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղը: «Մալյորկան» 17-րդ հորիզոնականում է՝ 32 միավորով: