«Բարսելոնան» համաձայնության է եկել Ասպիլիկուետայի հետ

«Բարսելոնան» համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի հետ, հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են երկու տարվա պայմանագիր կնքել, ըստ որի՝ խաղացողը մեկ մրցաշրջանում կվաստակի 13 միլիոն եվրո։

«Բարսելոնան» ցանկանում էր Ասպիլիկուետային ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել 2022 թվականի ամռանը, սակայն 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում դրված կետն աշխատեց՝ խաղացողի համագործակցությունը «Չելսիի» հետ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելուց հետո։