«ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգան ավելի հետաքրքիր կդարձնի». Չեֆերին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր չեֆերինը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության ձևաչափի փոփոխության մասին։

«Առաջարկվող ձևաչափը մի փոքր ավելի բարդ է, քան ներկայիս մոդելը, բայց դա կլինի ավելի մրցունակ և հետաքրքիր, և ես կարծում եմ, որ դա լավ կլինի մրցակցային հավասարակշռության համար: Սա լիգաների համակարգ է, որը, իմ կարծիքով, շատ ավելի հետաքրքիր է, քան ներկայիս համակարգը։ Չնայած հին ասացվածքին, որ չարժե նորոգել այն, ինչը չի կոտրվել, մենք Չեմպիոնների լիգան ավելի հետաքրքիր կդարձնենք»,-  Չեֆերինի խոսքերն է  մեջբերում  AS-ը։

ՉԼ-ի  նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2024 թ-ից։ Մրցաշարին կմասնակցեն 36 թիմեր։ Խմբային փուլի փոխարեն կլինի մեկ մրցաշարային աղյուսակ։ Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 10-ական հանդիպում, 1-8-րդ տեղերը միանգամից դուրս կգան 1/8-րդ  եզրափակիչ, իսկ 9-24-րդ տեղերը փլեյ-օֆֆի ուղեգրեր կվիճարկեն անցումային խաղերում: