Կանտեն և Ժորժինյոն բաց կթողնեն «Վուլվերհեմպտոնի» հետ հանդիպումը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ԱՊԼ-ի 36-րդ տուրի՝ «Վուլվերհեմպտոնի» հետ խաղից առաջ խոսել է  թիմի կադրային խնդիրների մասին։

« Կանտեն չի հասցրել վերականգնվել, Ժորժինյոն նույնպես շարքից դուրս է եկել, այս ֆուտբոլիստները բաց կթողնեն առաջիկա հանդիպումը։ Հադսոն-Օդոյին և Բեն Չիլվելը նախկինի պես կրկին կբացակայեն«,- Տուխելի խոսքերն է մեջբերում  «Չելսիի» մամուլի ծառայությունը։

Տեղեկացնենք, որ «Չելսի»- «Վուլվերհեմպտոն» հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։