«Յուվենտուսը» խաղավերջում երկու գոլ բաց թողեց ու պարտվեց հետնապահներից մեկին (VIDEO)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրի խաղում «Յուվենտուսը» պարտվեց «Ջենոային»։ Խաղն ավարտվեց 1:2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին բացեց Պաուլո Դիբալան։ 87-րդ րոպեին «Ջենոայի» հարձակվող Ալբերտ Գուդմունդսոնը հավասարեցրեց հաշիվը։ 90+5 րոպեին 11 մետրանոցն իրացրեց պաշտպան Դոմենիկո Կրիշիտոն։

«Ջենոան» ունի 28 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղը, «Յուվենտուսը» 69 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: