«Դա հարգանքի և մարզական ոգու ցուցադրություն է, ես դա արդեն արել եմ «Ռեալի» համար». Չավին` չեմպիոնական միջանցքի մասին

«Բարսելոնան» կազմակերպում է «Բետիսի» պատվո միջանցք՝ Իսպանիայի գավաթը նվաճելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կատալոնացիների մարզիչ Չավին։

«Մենք միջանցք ենք կառուցելու «Բետիսի» համար։ Սա հարգանքի և մարզական ոգու նշան է։ «Բետիսն» արժանի է դրան. «Բետիսը» հաղթեց գավաթը, այն մրցաշարը, որտեղ մենք մասնակցում էինք: Պետք է երկրպագուներին սովորեցնել հարգանք և մարզական տրամադրություն, դա չանելը սխալ կլինի։ Մենք այդ մասին խոսել ենք հանդերձարանում, խաղացողներն աջակցել են։

Ես ժամանակին միջանցք եմ արել «Ռեալի» համար: Պետք է հարգել հակառակորդին։ Մնացածը հակասություններ են, որոնք ինձ չեն հետաքրքրում»,- ասել է Չավին: