Մբապեն հակված է ՊՍԺ-ից հեռանալուն. Նրա շրջապատը հաջորդ շաբաթ կհանդիպի «Ռեալի» ղեկավարներին

Կիլիան Մբապեն դեռ չի կողմնորոշվել, թե որտեղ կշարունակի կարիերան։ Ինչպես հայտնում է L’Équipe-ը՝ հղում անելով ֆուտբոլիստի շրջապատին, հարձակվողը հակված է «Պարի Սեն Ժերմենից» հեռանալուն։

RMC Sport-ը պնդում է, որ հաջորդ շաբաթ հանդիպում է լինելու Մբապեի շրջապատի և Մադրիդի «Ռեալի» ղեկավարության միջև։ Le Parisien-ը երեկ հայտնել էր, որ Մբապեն ֆրանսիական թիմի հետ նոր պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը։ Այս ինսայդի հրապարակումից անմիջապես հետո ֆուտբոլիստի մայրը հերքեց տարածված տեղեկությունները:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը անցկացրած 43 խաղում դարձել է 35 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։