Նագելսմանը խոսել է «Բավարիայում» Լևանդովսկիի ապագայի մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու բանակցությունների մասին։

«Ես միայն գիտեմ, որ ակումբը բանակցել Ռոբերտի գործակալ Պինի Զահավիի հետ: Մենք բոլորս գիտենք, որ Զահավին սիրում է բանակցություններ։ Մեզ մի քիչ համբերություն է պետք, և համբերությունն իմ ուժեղ կողմերից մեկն է»,- Նագելսմանին մեջբերել էէ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

2021/22 մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 49 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։