Ռայսը դժգոհել է «Այնտրախտի» հետ պատասխան խաղի մրցավարությունից

«Վեսթ Հեմի» անգլիացի կիսապաշտպան Դեկլան Ռայսը խոսել է Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» կրած պարտության մասին (1։0):

Ռայսն ասել է, որ շատ է տխրել, քանի որ լոնդոնյան ակումբը երկար ճանապարհ էր անցել և այդ ճանապարհին հաղթել բազմաթիվ ուժեղ մրցակիցների։ Անգլիացին նաև նշել է, որ դժգոհ է մրցավարների կատարած աշխատանքից, ովքեր շատ կասկածելի որոշումներ են կայացրել, որոնք էլ աշխատել են «Մրճահարների» դեմ։

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզարափակիչում ընդհանուր 3։1 հաշվով զիջեց Ֆրանֆուրտի «Այնտրախտին» և դուրս մնաց մրցաշարի հետագա պայքարից։