Մոուրինյուն առաջին մարզիչն է, որը հասել է Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ

«Ռոման» Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում հաղթեց «Լեսթերին» (1:0): Երկու հանդիպումների հանրագումարի հիման վրա Ժոզե Մոուրինյուի թիմը (1:1; 1:0) դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Դրա շնորհիվ պորտուգալացի մասնագետը դարձավ առաջին մարզիչը, որը կարողացավ իր թիմերին տանել Չեմպիոնների լիգայի («Պորտու», «Ինտեր»), Եվրոպայի լիգայի («Մանչեսթեր Յունայթեդ») և Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչներ։ Նշենք, որ թիմերից յուրաքանչյուրի հետ Մոուրինյոն նվաճել է գավաթը: Բացի այդ, 2003 թվականին պորտուգալացին «Պորտուի» հետ նվաճեց ՈւԵՖԱ-ի գավաթը։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգան այս մրցաշրջանում անցկացվում է առաջին անգամ։ Եզրափակչում «Ռոման» կհանդիպի «Ֆեյենորդի» հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 25-ին Տիրանայում (Ալբանիա) «Արենա Կոմբետարե» մարզադաշտում։