Մբապեի մայրը հերքել է որդու՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ համաձայնության գալու լուրը

Հարձակվող Կիլիան Մբապեի մայրը՝ Ֆայզա Լամարին, հերքել է «Պարի Սեն Ժերմենի» հետ համաձայնության մասին տեղեկությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը համաձայնության են եկել պայմանագիրը 2 տարով երկարաձգելու շուրջ։

«Չկա սկզբունքային համաձայնություն ՊՍԺ-ի կամ որևէ այլ ակումբի հետ։ Կիլիանի ապագայի շուրջ քննարկումները շարունակվում են հանգիստ միջավայրում, որպեսզի նրան թույլ տան լավագույն ընտրությունը՝ հարգելով բոլոր կողմերին»,- ասել է Լամարին: