«Չելսին» ցանկանում է երկարաձգել Կանտեի պայմանագրի ժամկետը

Լոնդոնի «Չելսին» մտադիր է երկարաձգել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեի պայմանագրի ժամկետը, ում թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը համարում է «Ազնավականների» առանցքային խաղացողներից մեկը։

Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը պատրաստվում է ֆրանսիացուն առաջարկել մեկ տարվա պայմանագիր, քանի որ համաձայն ակումբի քաղաքականությանը «Չելսին» 30 և ավելի բարձր տարիք ունեցող խաղացողներին չի առաջարկում ավելի երկար ժամանակահատվածով պայմանագիր։

Հիշեցնենք, որ «Ազնվականները» պատժամիջոցների պատճառով դեռևս չեն կարողանում երկարաձգել պայմանագրի ժամկետը ակումբի մի շարք խաղացողների հետ։ Սպասվում է, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի մինչև մայիսի 31-ը, երբ ակումբը կունենա նոր սեփականատեր։