Մանեն մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագրի ժամկետը երկարաձգելու առաջարկ չի ստանա

«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը պայմանագրի ժամկետը երկարաձգելու առաջարկ չի ստանա ակումբի կողմից։ Մերսիսայդյան ակումբը ֆուտբոլիստի ներկայացուցիչներին ասել է, որ նոր պայմանագրի համար Մանեն պետք է սպասի մինչև ամառ։

90min պարբերականի հաղորդմամբ՝ 30-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին, սակայան «Լիվերպուլը» դեռ չի շտապում Մանեի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում։

Ընթացիկ մրցաշրջանում սենեգալցին մերսիսայդյան ակումբի կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։