«Պարի Սեն Ժերմենը» ստիպված պետք է հրաժարվի կա ՛մ Մեսսիից կա ՛մ Նեյմարից՝ Լիգա 1-ի ֆինանսական նոր կանոնների պատճառով

«Պարի Սեն Ժերմենը» հայտնվել է բարդ կացության մեջ, թիմը պետք է ընտրություն կատարի Լիոնել Մեսիի և Նեյմարի միջև, քանի որ Լիգա 1-ի ֆինանսական նոր կանոնակարգը պատրաստվում է սահմանափակել ակումբների աշխատավարձի չափը։

Փարիզյան թիմի երկու խաղացողներն էլ շաբաթական ստանում են մոտ երկու միլիոն եվրո։ Առաջնությունում թիմերի մրցունակության բալանսը պահպանելու համար Լիգա 1-ի ղեկավարությունը որոշել է սահմանափակումներ սահմանել աշխատավարձերի ֆոնդերի վրա, ինչը կարող է հատկապես «Պարի Սեն Ժերմենում» հանգեցնել կտրուկ փոփոխությունների։

Ակումբների ֆինանսական հաշիվները վերահսկելու համար պատասխանատու մարմինը հայտարարել է, որ ակումբները չեն կարողանա իրենց եկամտի 70 տոկոսից ավելի տրամադրել աշխատավարձներին, իսկ փարիզյան ակումբում այդ շեմը հատում է 91 տոկոսը։