Էվրան  ծաղրել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին

Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան ծաղրել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալին» (3։1) պարտվելուց հետո։

Ֆրանսիացին, ով երկար տարիներ հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում սոցիալական ցանցերում ֆոտոշոփի օգնությամբ պատրաստված լուսանկար է տեղադրել մանկունյական ակումբի լեգենդ Բոբի Չարլթոնի հետ։ Հրապարակմանը կից Էվրան գրել է․ Ի՞նչ եք կարծում Սըր դեռ քանի տարի պետք է սպասենք 1, 5 թե 90՝ ակնարկելով Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի խրոնիկ դարձած անհաջողությունները Չեմպիոնների լիգայում։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիները» Մադրիդի «Ռեալի» հետ կիսաեզրափակիչի պատասխան խաղում շատ մոտ էին հաղթելուն, սակայն ամեն ինչ փոխվեց հանդիպման 90-րդ րոպեից սկսած և «Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց հետագա պայքարից։