«Մոտ էինք, բայց չկարողացանք դա անել». Պեպը՝ «Մադրիդին» պարտվելուց հետո

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ եզրափակիչ: Որոշիչ խաղում մադրիդցիները մրցելու են անգլիական «Լիվերպուլի» հետ: «Մադրիդին» պարտվելուց հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է տպավորություններով:

  • Մոտ էինք, բայց չկարողացանք դա անել: Ամեն ինչ պարզ է: Առաջին խաղակեսում շատ լավ տեսք չունեինք, բայց շատ խնդիրներ էլ չունեինք: Գոլից հետո ավելի լավ սկսեցինք խաղալ: Դրանից հետո «Ռեալը» անընդհատ գրոհում էր, բայց հարցը դրանում չէ: Ֆուտբոլն անկանխատեսելի է և պետք է ընդունել դա: Մեզ ժամանակ է պետք սա մարսելու համար,- ասել է Պեպը: