«Սովորել ենք այս ամենին». Անչելոտին՝ «Սիթիին» հաղթելու և եզրափակիչ մտնելու մասին

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ եզրափակիչ: Որոշիչ խաղում մադրիդցիները մրցելու են անգլիական «Լիվերպուլի» հետ: «Սիթիին» հաղթելուց հետո «Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է տպավորություններով:

  • Չեմ կարծում, որ կար մեկը, որը մտածում էր, որ «Մադրիդը» կխաղա Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակչում: Բայց մենք այնտեղ ենք արդեն: Այս ակումբի պատմությունն օգնում է մեզ առաջ ընթանալ նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է այլևս անհնար է որևէ բան անել: Խաղը մոտենում էր ավարտին և մեզ հաջողվեց վերջին ուժերը ներդնել: Փարիզում մրցելու ենք մեկ այլ մեծ մրցակցի հետ: Մենք սովորել ենք այս ամենին: Ֆանտաստիկ խաղ է լինելու,- ասել է Անչելոտին: