«Պատմության ամենաարտասովոր խաղերից մեկը». Լինիկերը հիացած է

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող և ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ Մադրիդ»«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը։ Լինիկերը հիացած է

«Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարտասովոր և հուզիչ խաղերից մեկը։ «Մանչեսթեր Սիթին» ակնհայտորեն ավելի լավն էր և բախտ չունեցավ ու պարտվեց: Բայց այս «Ռեալը» հսկայական բնավորություն ունի և ինչ-որ կերպ ոչնչից արդյունք է ստեղծում։ Այդպես է ֆուտբոլը»,- թվիթերյան իր էջում գրել է Լինիկերը։

Մադրիդի «Ռեալը» ընդհանուր 6:5 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» կխաղա «Լիվերպուլի» հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 28-ին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում: