Բենզեման «Ռեալի» կազմում խփել է 322 գոլ, իսկ Ռաուլից հետ է ընդամենը մեկ գոլով

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ եզրափակիչ: Լրացուցիչ առաջին խաղակեսում ֆրանսիացին 11 մետրանոցից խփեց հաղթական գոլը: Ֆրանսիացին 322-րդ գոլը խփեց մադրիդցիների կազմում: «Արքայական թիմի» կազմում խփած գոլերի քանակով Կարիմն այս պահին երրորդն է և մեկ գոլով է զիջում լեգենդար Ռաուլին: Լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է: Պորտուգալացին «Ռեալի» կազմում 450 գոլ է խփել։

Հիշեցնենք, որ որոշիչ խաղում մադրիդցիները մրցելու են անգլիական «Լիվերպուլի» հետ: