«Պարի Սեն Ժերմենը» և «Յուվենտուսը» չեն կարողացել պայամանավորվել Պարեդեսի տեղափոխության հարցում

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենի» արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի ծառայություններով, սակայն դեռևս չի կարողանում համաձայնության գալ նրա տրանսֆերի շուրջ, հայտնում է Corriere dello Sport պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը իր կիսապաշտպանին գնահատում է 20 միլիոն եվրո, սակայն «Յուվենտուսը» հույս ունի խաղացողին ձեռք բերել ավելի մատչելի գնով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզցիները պատրաստվում են ամռանը ազատվել թիմի բոլոր արգենտինացիներից, բացառությամբ Լիոնել Մեսսիի։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը փարիզյան ակումբի կազմում մասնակցել է  22 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Արգենտինացու պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։