Գերմանիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լահմը խեսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում մյունխենյան ակումբի անակնկալ սայթաքման մասին։
- Բունդեսլիգան հաղթելը շատ կարևոր է ինչպես ակումբի, այնպես էլ երկրպագուների համար։ Գերմանիայի չեմպիոնը կարող է դուրս մնալ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչից, բայց միայն ոչ Իսպանիայի 7-րդ տեղի թիմի հետ պայքարում,- ասել է Լահմը Sky Spots պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչում «Բավարիան» ընդհանուր դիմակայության 2։1 հաշվով զիջեց «Վիլյառեալին» և դուրս մնաց հետագա պայքարից։