«Բարսելոնան» դիտարկում է Դեպայի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը

«Բարսելոնան» կարող է նոր պայմանագիր առաջարկել Մեմֆիս Դեպային, հայտնում է Sport.es-ը:

Ակումբը մտադիր է պահել 28-ամյա ֆուտբոլիստին և մտածում է նրան գործարք առաջարկելու մասին,-ասել է աղբյուրը:

Հոլանդացի ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Դեպայը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: