«Ֆրայբուրգը» հայտարարեց Գինտերի տրանսֆերը ձեռք բերելու մասին

Մյունխենգլադբախի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Մաթիաս Գինտերը կարիերան կշարունակի «Ֆրայբուրգում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

28-ամյա խաղացողը պայմանագիր է կնքել «Ֆրայբուրգի» հետ և հաջորդ մրցաշրջանում կմիանա ակումբին։ Գինտերը կկրի 28 համարի մարզաշապիկը։

«Ես ցանկանում էի ինչ-որ առանձնահատուկ բան անել իմ կարիերայում, և ինձ համար ավելի առանձնահատուկ բան չկա, քան հայրենի ակումբ վերադառնալը: Այս թիմը մեծ ներուժ ունի, այստեղ վերադառնալն իսկական հաջողություն է։ Եվ պայմանագրի պայմանները բավարարում են ինձ», — ասել է  Գինտերը: