Արսեն Վենգերը հիացմունք է հայտնել Մանեի և Սալահի խաղի մասին

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ՉԼ-ի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Վիլյառեալի»(3։2) նկատմամբ տոնած հաղթանակից հետո հիացմունքով է խոսել «Լիվերպուլի» հարձակվողներ՝ Սադիո Մանեի և Մուհամեդ Սալահի մասին։

  « Նայեք Սալահին և Մանեին, ովքեր խաղացել  են Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում: Նրանք պարզապես հիանալի են իրենց դրսևորում՝  իրենց հավաքականներից վերադառնալուց հետո ։

Մենք Եվրոպայում կսկսեինք բողոքել, որ չափազանց շատ խաղեր ենք խաղացել, իսկ նրանք ոչ մի բառ չեն ասել։ Մանեն «Վիլյառեալի»  հետ ողջ խաղի ընթացքում հարվածներ էր ստանում ՝ կրկին ոչ մի բառ«Վիլյառեալի»,- ասել է Վենգերը beIn Sports -ին տված հարցարզույցում։