«Պետք է լինեմ անկեղծ, կուզենայի խաղալ «Մադրիդի» հետ». Սալահը՝ «Վիլյառեալին» հաղթելուց հետո

«Վիլյառեալին» հաղթելուց հետո (3:2) «Լիվերպուլը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ: Հանդիպումից հետո «Կարմիրների» ռմբարկու Մոհամեդ Սալահն ասել է, թե ում հետ կուզենար մրցել որոշիչ խաղում:

  • Ուզում եմ՝ խաղանք «Ռեալ Մադրիդի» հետ: Պետք է լինեմ անկեղծ: Եթե անձամբ ինձ եք հարցնում, ապա կուզենամ խաղալ «Մադրիդի» հետ,- BT Sport»-ի հետ զրույցում անկեղծացել է եգիպտացին:

Հիշեցնենք, որ եզրափակչում «Լիվերպուլը» կմրցի «Ռեալ Մադրիդ»-«Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողի հետ: