«Կարելի է երկու խաղում մեկ խաղակես էլ վատ խաղալ». Առնոլդը՝ «Վիլյառեալին» հաղթելուց հետո

Պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է «Լիվերպուլի»՝ «Վիլյառեալի» հետ խաղում տարած հաղթանակի մասին (3:2): Մերսիսայդցիները դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղան Մադրիդի «Ռեալի» կամ «Մանչեսթեր Սիթիի» հետ։

«Կիսաեզրափակչում մենք հեշտ ճանապարհներ չենք փնտրում, կարծես թե: Շատ դժվար էր, շատ դժվար։ Մրցակիցը շատ լավ անցկացրեց առաջին խաղակեսը։ Մենք տրամադրվեցինք ընդմիջմանը և խաղը վերցրեցինք մեր ձեռքը: Մենք արեցինք այն, ինչ պետք է:

Առաջին խաղակեսում մենք ընդհանրապես ֆուտբոլ չէինք խաղում, անդրադարձները չէինք վերցնում մեր ձեռքը։ Եվ նրանք խաղացին այնպես, ինչպես ուզում էին, մեր թույլտվությամբ։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք վերահսկում խաղը։ Կարելի է երկու խաղում մեկ խաղակես էլ վատ խաղալ, մենք կարող ենք համաձայնվել սրան, քանի որ գործն արված է»,- ասել է BT Sport-ի ֆուտբոլիստը:

«Լիվերպուլի» մեկ այլ ֆուտբոլիստ Ֆաբինյոն BT Sport-ին պատմել է իր գոլի մասին. «Իմ առաջին միտքը փոխանցում կատարելն էր, բայց կարծում էի, որ Մանեն խաղից դուրս է: Ես որոշեցի հարվածել և կարծում եմ, որ դա լավագույն տարբերակն էր։ Ես շատ երջանիկ եմ»։