«Արսենալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի ծառայություններով, հայտնում է AFC Report-ը:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է գնել ուկրաինացուն։ «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Զինչենկոյին տեսնում է որպես հիմնական ձախ պաշտպան Կիրան Տիրնիի մրցակից։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Զինչենկոն բոլոր մրցաշարերում 23 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։