Ռոնալդուն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ապագայի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է այն լուրերին, որոնց համաձայն ինքը մանկունյական ակումբի երկրպագուներին խոստացել է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը մնալ թիմում։

  • Ես նման բան երբևիցե ոչ ոքի չեմ ասել,- պորտուգալացու խոսքերն է մեջբերել Goal.com պարբերականը։

Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա հարձակվողը «Կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։