Էմերի․ «Արտագնա գոլի կանոնից հրաժարումը մեզ ձեռնտու է, քանի որ մենք տանը լավ ենք խաղում »

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ «Լիվերպուլի» հետ պատասխան հանդիպման սպասելիքների մասին։

« Մենք տանը լավ արդյուքների ենք հասնում։ Խաղը սկսել 0։2-ից հեշտ չէ։ Կփորձենք խաղի ընթացքում ստեղծել պահեր, որոնք թույլ կտան հավասարեցնել խաղի ընդհանուր հաշիվը։ Արտագնա գոլի կանոնի հրաժարումը մեզ ձեռնտու է։ Մենք խաղալու ենք մեր երկրպագուների բուռն աջակցությամբ և ցանկանում ենք հաղթել։ Պետք է հուսալի խաղալ պաշտպանությունում։ Կփորձենք ցուցադրել մեր ֆուտբոլը, որը կտարբերվի Լիվերպուլում կայացած խաղի հետ։

 Մորենոն մարզվում է  ընդհանուր խմբի հետ։ Հուսով եմ, որ կարող ենք նրա վրա հույս դնել։ Դանջուման ցավեր ունի, և նրա մասնակցությունը կորոշվի խաղից առաջ» ,- Էմերեյի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Տեղեկացնենք, որ «Վիլյառեալ»-«Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։