Հիերո․ «Ես «Ոսկե գնդակը» կտայի Բենզեմային»

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ֆերնանդո Հիերոն կարծում է, որ իր նախկին թիմի հարձակման գծի առաջատարը՝ Կարիմ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակին»։

« Բենզեման ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, և թիմում նրա վրա է դրված ամենամեծ պատասխանատվությունը։ Դա մենք բոլորս գիտենք, բայց դա որոշում են նրանք, ովքեր պարգևատրում են։ Ես «Ոսկե գնդակը» կտայի Բենզեմային»»,- Հիերոյի խոսքերն է  մեջբերում Diario de Sevilla-ն։

Տեղեկացնենք, որ այս մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում Լա լիգայում անցկացրած 30 խաղում դարձել է 26 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։