«Մանչեսթեր Յունայթեդը» 42 մլն․ ֆունտ կառաջարկի Մարտինեսի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է  «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով, հայտնում է Daily Express-ը։ Մանկունյանցիները պատրաստ են Մարտինեսի համար վճարել 42 մլն․ ֆունտ(մոտ 50 մլն․ եվրո), ինչպես նաև գործարքի մեջ ներառել Անտոնի Մարսիալին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»։ «Ինտերը» պատրաստ է դիտարկել Մարտինեսի վաճառքը, սակայն նրան չի վաճառի 80 մլն․ եվրոյից պակաս։