Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է .«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահի ծառայություններով, որին ամռանը կփորձի ձեռք բերել, հայտնում է Football Italia-ն։ Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2023թ․-ի հունիսին։ Դեռ կողմերը չեն պայմանավորվել պայմանագրի երկարաձգման շուրջ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սալահը հետաքրքրված է ՊՍԺ տեղափոխվելով։
Նշենք, որ նախկինում Սալահը հանդես է եկել Իտալիայում՝ «Ֆիորենտինայում» և «Ռոմայում»։ Նա այս մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 45 հանդիպման, որոնցում դարձել է 30 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։