Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակչի «Վիլյառեալի» հետ պատասխան խաղից առաջ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ասել է հետեւյալը.
«Երբեք չգիտես, արդյոք հնարավորություն կունենաս կրկին հանդես գալ կիսաեզրափակչում, քանի որ նման հնարավորությունները պետք է գնահատել և ամենայն պատասխանատվությամբ մոտենալ, և մենք լավագույն ձևով ենք նախապատրաստվել այս հանդիպմանը: Մենք շատ էինք ցանկանում հասնել այս փուլին և շատ ենք ցանկանում եզրափակիչ հասնել, բայց եթե «Վիլյառեալը» հաղթի մեզ այնպիսի հաշվով, որը թույլ կտա նրանց դուրս գալ եզրափակիչ, մենք կշնորհավորենք մրցակցին»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։