ՖԻՖԱ-ն պատժել է Սենեգալի ֆեդերացիային Եգիպտոսի հետ մարտին կայացած խաղում խախտումների համար։
ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆում սենեգալցիները տանը հաղթեցին եգիպտացիներին (1:1 ընդհանուր, 3:1՝ 11-մետրանոցներով) և դուրս եկան մրցաշարի եզրափակիչ: Սենեգալցի երկրպագուները հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ լազերներ են արձակել եգիպտացի ֆուտբոլիստների դեմքերին: Արդյունքում եգիպտացիները երեք հարված չեն իրացրել ու պարտվել են։
Եգիպտոսը մրցակցի երկրպագուների պահվածքի պատճառով պահանջել է վերախաղարկել հանդիպումը։
ՖԻՖԱ-ն, դիտարկելով մի շարք խախտումներ, բացի լազերների կիրառումից, սահմանափակվել է 175 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքով և Սենեգալի հավաքականի մեկ խաղով առանց հանդիսականների։