Այսօր՝ մայիսի 2-ին կայացել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստը, որի ժամանակ քննարկվել է Ռուսաստանի ազգային հավաքականի ապագան։
Քննարկման արդյունքում հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ազգային հավաքականը հեռացվել է Ազգերի լիգայի 2022/23 թվականների խաղարկությունից։ Ավելի վաղ որոշում էր կայացվել, որի համաձայն Ռուսաստանը չի կարողանա մասնակցել եվրոպկան որևէ ֆուտբոլային մրցաշարի։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն փետրվարից կասեցրել է Ռուսաստանի ազգային հավաքականի և ռուսական թիմերի մասկնակցությունը եվրոպական բոլոր մրցաշարերին։