«Յուվենտուսը» առաջարկել է «Արսենալին» ֆուտբոլիստների փոխանակում կատարել

Թուրինի «Յուվենտուսը» Լոնդոնի «Արսենալին» առաջարկել է կատարել ֆուտբոլսիտների փոխանակում։

Իտալական ակումբը «Արսենալին» առաջարկել է թիմի բրազիլացի կիսապաշտպան Արթուրին, «Զինագործների» պաշտպան Գաբրիել Մագալայեշի փոխարեն։

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը ձմռանը լրջորեն հետաքրքրված էր «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանի, ծառայություններով, սակայն «Ծեր սինյորան» չցանկացավ այդ ժամանակ բաժանվել Արթուրից, իսկ այժմ պատրաստ է փոխանակել նրան Գաբրիելի հետ։