ՈՒԵՖԱ-ի նախագահը հայտարարել է, որ Սուպերլիգայի նախագիծը ավարտված է

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ եվրոպական մի քանի ակումբների կողմից առաջ քաշած Սուպերլիգայի նախագիծը ավարտված է։

Խորվաթական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Չեֆերինը ասել է, որ Սուպերլիգայի հետ կապված ամեն բան արդեն անցյալում է։ ՈՒԵՖԱ-ի նախագահը խոստովանել է, որ որոշ ակումբներ դեռևս փորձում են վերակենդանացնել նախագիծը, սակայն վստահ է որ նրանց դա չի հաջողվի։

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլին եվրոպական 12  թոփ ակումբներ հայտարարեցին Սուպերլիգա անվանմամբ նոր մրցաշարի մասին, որտեղ ընդգրգված էին եվրոպական թոփ հինգ առաջնությունների առաջատար ակումբները։