«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար ավագ Ռոյ Քինը նշել է այն հինգ լավագույն ֆուտբոլիստների անունները, որոնց հետ նա խաղացել է «Կարմիր սատանաների» կազմում։
Շատերի համար զարմանալի կերպով այս ցանկից բացակայում է Կրիշտիանու Ռոնալդուն, ում հետ Քինը հասցրել է խաղալ մանկունյական ակումբի իր վերջին մրցաշրջանում։
Իռլանդացին իր ցուցակում ներառել է այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Փոլ Սքոուլզը, Էրիկ Կանտոնան, Դենիս Իրվինը, Ռայան Գիգսը և Մարկ Հյուզը։