«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը հետաքրքրված է ՊՍԺ տեղափոխությամբ, հայտնում է The Telegraph.-ը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սալահը դեռևս «՝Լիվերպուլի» հետ պայմանագիրը երկարաձգելու համաձայնություն չի տվել, որը ավարտվում է 2023թ․-ի հունիսին։ Այսպիսով, «՝Լիվերպուլը» կփորձի նրա տրանսֆերը վաճառել ամռանը, որպեսզի նրան թույլ չտա մյուս տարի անվճար տեղափոխվել որևէ այլ ակումբ։
Սալահը այս մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ, իսկ ՉԼ-ում անցկացրած 11 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 100 մլն․ եվրո։