«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի հեռանալու դեպքում կգնի Հալլերին, Նունյեսին կամ Մարտինեսին

«Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի հեռանալու դեպքում կգնի Սեբաստիան Հալլերին («Այաքս»), Դարվին Նունյեսին («Բենֆիկա») կամ Լաուտարո Մարտինեսին («Ինտեր»), հայտնում է Daily Express-ը։

27-ամյա Հալլերը այս մրցաշրջանում «Այաքսի» կազմում մասնակցել է  ընդհանուր առմամբ 40 հանդիպման, որոնցում դարձել է 33 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 մլն․ եվրո։

22-ամյա Դարվին Նունյեսը այս մրցաշրջանում «Բենֆիկայի» կազմում մասնակցել է  ընդհանուր առմամբ 40 հանդիպման, որոնցում դարձել է 34 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 մլն․ եվրո։

24-ամյա Լաուտարո մարտինեսը այս մրցաշրջանում «Ինտերի» կազմում մասնակցել է  ընդհանուր առմամբ 45 հանդիպման, որոնցում դարձել է 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 մլն․ եվրո։