Marca․ «Ատլետիկոյի»  ֆուտբոլիստները «Ռեալի» համար չեն կազմակերպի չեմպիոնական միջանցք

Մադրիդի «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները չեն ցանկանում, Լա լիգայում միմյանց միջև կայանալիք հանդիպումից առաջ չեմպիոնական միջանցք կազմակերպել «Ռեալի» համար, հայտնում է Marca-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ատլետիկոյի» ֆուտբոլիստները գրեթե միաձայն  որոշել են, որ «Ռեալի» համար չեմպիոնական միջանցք կազմակերպել պետք չէ։ Դա փոխել կարող է  միայն ակումբի ղեկավարների խնդրանքը, սակայն նրանք հաշվի են առնում նաև  թիմի երկրպագուների դիրքորոշումը, ովքեր նույնպես դեմ են սկզբունքային մրցակցի համար չեմպիոնական միջանցք կազմակերպելուն։

Տեղեկացնենք, որ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի՝ «Ատլետիկո»-«Ռեալ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 8-ին։