«Էվերտոնը» Ռիշարլիսոնին 60 մլն․ եվրոյից պակաս գումարով չի վաճառի

«Էվերտոնը» պատրաստ է թիմի հարձակվող Ռիշարլիսոնին վաճառել 60 մնլ․ եվրոյից ոչ պակաս գումարով, հայտնում է Football Insider-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 24-ամյա Ռիշարլիսոնի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։ Նշվում է, որ Ռիշարլիսոնը պատրաստ է հեռանալ  «Էվերտոնից», եթե վերոհիշյալ թիմերի կողմից հետաքրքրությունը աճի։ Ռիշարլիսոնը այս մրցաշրջանում «Էվերտոնի» կազմում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ նրա գործող պայմանագիրը «Էվերտոնի» հետ ավարտվում է 2024թ․-ի հունիսի 30-ին։