«Ցյուրիխը» դարձել է Շվեյցարիայի չեմպիոն

Շվեյցարիայի առաջնության 32-րդ տուրում «Ցյուրիխը» 2։0 հաշվով հաղթեց «Բազելին», անհասանալեի դարձավ մոտակա մրցակցին  և դարձավ երկրի չեմպիոն։ Նշենք, որ առաջնության ավարտից 4 տուր առաջ «Ցյուրիխը» 16 միավորով գերազանցում է «Բազելին»։ Այսպիսով, «Ցյուրիխը»  ընդհատեց վերջին 12 տարիների «Բազելի» և «Յանգ Բոյզի» հեգեմոնիան, որոնք այդ ընթացքում համապատասխանաբար՝ 8 և 4 անգամ դարձել են Շվեյցարիայի չեմպիոն։ Տեղեկացնենք, որ այս չեմպիոնական տիտղոսը «Ցյուրիխի» համար 13-րդն էր։ Վերջին անգամ նրանք չեմպիոն էին հռչակվել 2009/2010 թթ․ մրցաշրջանում։